00:50 , 13 նոյեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
Հոկտեմբեր ամսին սննդամթերքի համաշխարհային գները, մասնավորապես՝ շաքարի եւ կաթնամթերքի, նախորդ ամսվա համեմատությամբ աճել են 0,7 տոկոսով։ Տվյալները ներկայացրել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը՝ նշելով, որ սա լավ նորություն է ֆերմերների համար, որոնք վերջին ժամանակաշրջանում խնդիրներ էին ունենում ցածր գների հետ կապված։
The Financial Times-ը նշում է, որ 2016 թվականին սննդամթերքի գները բարձրացել են որոշ երկրներում կլիմայական փոփոխությունների հետ կապված։