Վթար Արարատի մարզի Այգեպատ գյուղում. կան տուժածներ


19:24 , 12 նոյեմբեր, 2016

Aravot.am-ը գրում է.

Նոյեմբերի 12-ին, ժամը 15.49-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ Այգեպատ-Շահումյան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Mersedes E» մակնիշի 34 MD 954 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Դ., ծնվ.1993թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1992 թ. ծնված Հ. Հ.-ը տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ հետազոտվել և տեղափոխվել են Երևանի Երեբունի ԲԿ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան: