Սխտորն ու մեղրը. հրաշալի բուժիչ միջոց


21:13 , 12 նոյեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Անկասկած, սխտորն այս մոլորակի լավագույն բանջարեղեններից մեկն է: Այն ոչ միայն լավացնում է կերակուրների համը, այլև հրաշալի միջոց է մի շարք առողջական խնդիրների դեպքում: Իրականում, սխտորը երկար տարիներ օգտագործվել է հոլիստիկ բժշկության մեջ:

Սխտորի դրական հատկանիշները ստանալու լավագույն միջոցն այն հում վիճակում օգտագործելն է:

Հում սխտոր ուտելու առավելությունը

Սխտորը հրաշալի կերպով համադրվում է սոխի և կոճապղպեղի հետ՝ ստանալով դետոքս հատկանիշներ: Այն նաև հրաշալի կերպով ամրացնում է իմունային համակարգը:

Սխտորն օգտագործելու լավագույն միջոցն այն հում վիճակում ուտելն է, քանի որ սխտորի ակտիվ բաղադրիչ ալիցինը կորցնում է իր հատկանիշները, երբ ջերմային մշակման է ենթարկվում: Սխտորի մի պճեղը մաքրեք, ճզմեք, սպասեք 15 րոպե և կերեք:

Կարևոր է իմանալ նաև, որ սխտորը լավ է ուտել դատարկ ստամոքսին, քանի որ այս դեպքում այն հեշտ է մարսվում:

Հում սխտոր և մեղր

2-3 պճեղ սխտորը ճզմեք, խառնեք 1 ճ/գ մեղրով և օգտագործեք խառնուրդն ամեն առավոտ՝ դատարկ ստամոքսին: 7 օր շարունակ օգտագործեք այս խառնուրդը 1 գդալի չափով և կզգաք տարբերությունը: