Յոահիմ Լյովը՝ ռեկորդակիր


18:38 , 12 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլում Գերմանիայի ազգային ընտրանին  8 անպատասխան գնդակ է ուղարկել Սան Մարինոյի ընտրանու դարպասը:

 Գերմանիայի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի համար սա 95-րդ հաղթանակն էր բունդեսթիմում:

Արդյունքում՝ 56-ամյա մասնագետը թարմացրեց Զեպ Հերբերգերի ռեկորդը: Լյովը այս ցուցանիշը գրանցել է 142 խաղում, Հերբերգերը՝ 167: