18:03 , 12 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Այսօր կայացավ «Միասնություն» նոր շարժման առաջին համաժողովին, որին քաղաքական հայտնի գործիչներ հրավիրված չէին: «Միասնություն» շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը կարծում է, որ ՀՀ իշխանություններին տարիներ շարունակ հաջողվել է համոզել ժողովրդին, որ ինքն իշխանություն չունի, մինչդեռ իրականությունն այլ է ու բոլոր ժողովրդավարական երկրներում իշխանությունը հենց ժողովրդինն է: Ուստի իրենք գալիս են հենց «ժողովրդին արթնացնելու»:
Այդ իսկ նպատակով «Միասնությունը» պատրաստվում է մասնակցել 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Սա ժողովրդի շարժումն է, եւ մենք վստահ ենք՝ ժողովուրդը մեզ շատ բարձր քվե է տալու»,- ասաց Վարդանյանը:
Մամուլում գրվել է, որ այս շարժման միջոցով հնարավոր է ընդդիմությանը միավորողի դերում քաղաքականություն վերադառնա Գագիկ Ծառուկյանը, շարժմանը միանան Խաչատուր Սուքիասյանը և այլք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ