Բրիտանական խորհրդարանականները Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվե են պահանջում


17:19 , 12 նոյեմբեր, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Բրիտանական խորհրդարանի անդամները հանդես են գալիս Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ կրկնակի հանրաքվեի անցկացման օգտին:

Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Ավելի վաղ Լոնդոնի Գերագույն դատարանը վճռել էր, որ Brexit-ը կարող է գործարկվել միայն Բրիտանիայի խորհրդարանի հավանության դեպքում:

Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ խորհրդարանի ավելի քան 80 պատգամավորներ մտադիր են նման քվեարկություն նախաձեռնել: Գաղափարի հեղինակը լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Թիմ Ֆերոնն է:

Նա նաեւ հայտարարել է, որ Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը, որի համաձայն պետք է գործարկվի ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացը, կկիրառվի միայն խորհրդարանի պայմաններով, եւ եթե «Բրիտանիայի ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերվի», ապա խորհրդարանը կառավարության դեմ հանդես կգա: