16:58 , 12 նոյեմբեր, 2016
Armlur.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետաձգման պատճառն այն է, որ «աշխարհի գլուխը խառն է այլ գործերով»: Այս մասին ԱՊԱ-ի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:
Նա հայտարարել է, որ ներկա պահին ԵԱՀԿ Մինսկի համանախագահները զբաղված են իրենց խնդիրներով: «ԱՄՆ-ում ընտրական պրոցես է, որը կարևոր իրադարձություն է: Այս տարի նախագահների երկու հանդիպում տեղի ունեցավ:
Վիեննայում Ադրբեջանն իր վրա ոչ մի պարտավորություն չվերցրեց: Սանկտ Պետերբուրգում նախագահները հանդես եկան հայտարարությամբ»,-ասել է Մամեդովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ