Թրամփի հաղթանակը կանխատեսած պրոֆեսորը կանխատեսել է նրա իմփիչմենթ


19:59 , 12 նոյեմբեր, 2016

Վաշինգտոնում Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալան Լիխտմանը, ով ավելի վաղ կանխատեսել էր Դոնալդ Թրամփի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում, հայտնել է նրա ապագա իմփիչմենթի մասին։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Լիխտմանի կարծիքով՝ Թրամփին պաշտոնից կհեռացնի ԱՄՆ Կոնգրեսը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները։ Հանրապետական կուսակցության ղեկավարությունը նախընտրում է երկրի առաջնորդի պաշտոնում տեսնել Թրամփի հետ ընտրված փոխնախագահ Մայք Փենսին, ում ճանաչում և վստահում են։

«Նրանց պետք չէ Թրամփը որպես նախագահ, որովհետև նրանք չեն կարող նրան վերահսկել։ Նա անկանխատեսելի է։…Եվ ես վստահ եմ, որ Թրամփը իմփիչմենթի առիթ կտա»,-ասել է նա։