Բակո Սահակյանը ՊԲ զորամասերից մեկի նոր հրամանատար է նշանակել


15:30 , 12 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի № 32964 զորամասի հրամանատար, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 12-ին Բակո Սահակյանն այցելել է զորամաս և ստորաբաժանման հրամկազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին:

Բակո Սահակյանը, ըստ հաղորդագրության, նշել է, որ գնդապետ Հարությունյանն անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման փորձ, համապատասխան գիտելիքներ եւ մարդկային որակներ` նրան մաղթելով արդյունավետ ծառայություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ