Վենեսուելայում իշխանության և ընդդիմության բանակցությունները վերսկսվել են


15:00 , 12 նոյեմբեր, 2016

Վենեսուելայում իշխանության և ընդդիմության բանակցությունները վերսկսվել ենAysor.am-ը գրում է.

Կարակասում վերսկսվել են իշխանության եւ ընդդիմության բանակցությունները, որոնք ուղղված են Վելեսուելայի քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն հանդիպումից առաջ հայտարարել է, որ պատրաստ է ամեն ինչ անել՝ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Նա, սակայն, հրաժարվել է իր հրաժարականի շուրջ հանրաքվե անցկացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել: