Գերմանիան պատրաստում է «Մարշալի պլան Աֆրիկայի համար»


13:50 , 12 նոյեմբեր, 2016

Գերմանիան կոչ է արել այլ զարգացած երկրների միանալ Աֆրիկայի տնտեսության աջակցման պլանին, ինչը պետք է դանդաղեցնի դեպի Եվրոպա աֆրիկացի ներգաղթյալների հոսքը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Գերդ Մյուլերը լրագրողներին պատմել է, որ Գերմանիան առաջիկա շաբաթներին կներկայացնի մանրամասներ այսպես կոչված «Աֆրիկայի համար Մարշալի պլանից»։

Պլանի անվանումը պատմական հղում է ԱՄՆ օգնության ծրագրին, որն օգնել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի վերականգնմանը։

«Եթե երիտասարդությունն Աֆրիկայում չի կարողանում աշխատանք գտնել կամ սեփական ապագան ապահովել հայրենի երկրներում, միլիոնավորները կուղևորվեն Եվրոպա»,-հայտարարել է Մյուլերը։