Աշխարհահռչակ հայ թմբկահարը ցանկանում է սիրիացի երեխա որդեգրել


13:42 , 12 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Լիբանանում ծնված ամերիկահայ թմբկահար, հանրահայտ «System of a Down» խմբի անդամ,  «Scars on Broadway» խմբի հիմնադիր Ջոն Դոլմայանը ցանականում է սիրիացի երեխա որդեգրել: Երեխայի լուսանկարը նա հրապարակել է «Ինսթագրամ»-ում: Նա իրեն հետևող օգտատերերին խնդրել է տեղեկություններ տրամադրել երեխայի մասին:

«Ես ցանկանում եմ որդեգրել նրան: Ուստի խնդրում եմ, ուղարկեք ցանկացած տեղեկություն, որ ունեք»,-գրել է Դոլմայանն ու ավելացրել, եթե նույնսիկ փոքրիկը մուսուլման է, ապա ինքը պատրաստ է որդեգրել:

Սոցիալական ցանցի օգտատերերը նման քայլի համար օրհնում են Ջոնին, աղոթում և հույս հայտնում, որ նա գտնի երեխային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ