13:30 , 12 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ Արթուր Յուրիկի Հարությունյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, որոշման տեքստում ասվում է.
«Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով`
Արթուր Յուրիկի Հարությունյանին ազատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում ծառայության անցնելու կապակցությամբ»։