Հայտնաբերվել է Ուկրաինայում սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզվող


12:24 , 12 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մարտունու Երևանյան փողոցում հայտնաբերվել և բաժին է հրավիրվել 1968 թ. ծնված Սևակ Ա.-ն, որը 2007 թ. հուլիսի 30-ից Ուկրաինայի Օդեսայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր՝ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի մեղադրանքով: