10:04 , 12 նոյեմբեր, 2016
Սիրիայի կառավարական զորքերը ժողովրդական աշխարհազորի ջոկատների հետ համատեղ վերադարձրել են վերահսկողությունը հոկտեմբերի վերջին զավթված Հալեպի արևմտյան Ալ-Ասադ թաղամասի նկատմամբ։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը մոտ աղբյուրը։
«Բանակն ու աշխարհազորայինները դուրս են մղել ահաբեկիչներին Ալ-Ասադ թաղամասից։ Տարածքների մաքրումը դեռևս շարունակվում է, հավանաբար գրոհայինները հեռանալիս հասցրել են ականապատել տների կամ փողոցների մի մասը»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Հալեպի ազգային աշխարհազորում հայտնել են, որ կատաղի մարտերը շարունակվում են թաղամասի մատույցներում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական բանակը, «Հըզբոլլահի» մարտիկներն ու ազգային աշխարհազորի ջոկատները դուրս են մղել ահաբեկիչներին Մինյան գյուղից, որը գտնվում է Ալ-Ասադ թաղամասի հարևանությամբ։ «Հըզբոլլահը» ահաբեկչական խմբավորումների դեմ մարտնչում է սիրիական ճգնաժամի գրեթե ամենասկզբից։