«Ժամանակ». Կադրային ջարդ՝ Բժշկական համալսարանում


09:30 , 12 նոյեմբեր, 2016

«Թեև առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը դեռևս Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է, սակայն սկսել է կադրային ջարդը։ Այն մեկնարկել է առանցքային պաշտոններից։ «Ժամանակ»–ի տեղեկություններով՝ օրերս աշխատանքից ազատել է բուհի աշխատակազմի ղեկավարին։ Այս հաստիքում տեղավորել է ոչ վաղ անցյալում իր կողմից Առողջապահության նախարարի խորհրդական նշանակված էդուարդ Բարսեղյանին, որը բացի իր հիմնական գործառույթից, նաև Դավիթաշեն համայնքի թիվ 20 պոլիկլինիկայի տնօրենն էր։ Այսօր մեր զանգին ի պատասխան՝ պոլիկլինիկայից ասացին, որ Բարսեղյանն արդեն տեղափոխվել Է համալսարան՝ աշխատանքի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։