09:00 , 12 նոյեմբեր, 2016
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2015-ի հունիսին սնանկ ճանաչվելուց հետո մարզադաշտը գրավադրվել Է «Առեքսիմբանկում»։ Սնանկության գործերով կառավարիչ Հայկ Կոշեցյանը մեզ հայտնեց, որ պարտատերերի ցանկը դեռևս չի հաստատվել, այդուհանդերձ, ընկերությունը առաջիկայում մտադիր Է առողջացման ծրագիր ներկայացնել. «Ընկերությունը պահանջում Է, որ իրեն սնանկ չճանաչեն՝ խոստանալով որ կմարի պարտքերը։ Իսկ դրա համար պետք Է աշխատի, որպեսզի գումար հայթայթի»։ Ինչպես հայտնի Է՝«Հրազդան կենտրոնական մարզադաշտ»–ի սնանկացումից հետո դրա սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) և նրա կուսակիցների հարաբերությունները լարվել են։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Աղաբաբյանը մասնավոր զրույցներում նշում է, որ կուսակցությունն իրեն ձեռք չմեկնեց»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: