«Ժողովուրդ». ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը վարչապետի բարեկա՞մն է


08:40 , 12 նոյեմբեր, 2016

«Նոյեմբերի 10-ի համարում «Ժողովուրդ»–ը գրել Էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնում կնշանակվի «Նատֆուդ» մսամթերքի արտադրական ձեռնարկություն ՓԲԸ-ի ղեկավար Իշխան Կարապետյանը։ Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետը կայացրեց որոշումը։ Կարեն Կարապետյանի հրամանով Իշխան Կարապետյանը նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Իշխան Կարապետյանը ՀՀ վարչապետի «հեռու» քրոջ փեսան Է։ Ի պատասխան մեր հարցին՝ ՀՀ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը նշեց. «Վարչապետը քույր չունի։ Իսկ ազգանունների համընկնումը չի նշանակում, որ նրանք բարեկամներ են»։ Հավելենք, որ Իշխան Կարապետյանը մինչև 2012 թվականը եղել Է «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավարի տեղակալը, նախկինում Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։