02:49 , 12 նոյեմբեր, 2016
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերում աշխատող 30.000 քաղաքացիական ծառայողների համար սկսվում է նոր ժամանակաշրջան։
Պաշտոնաթերթում այսօր հրապարակած որոշման համաձայն՝ փոփոխություններ են կատարվել 1982 թվականին ընդունված օրենքում, որով և Թուրքիայի զինված ուժերում, Ժանդարմերիայում ու Առափնյա անվտանգությունում աշխատողներին թույլատրվել է կրել հիջաբ (մահմեդական գլխաշոր)։
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ զինված ուժերում աշխատող կանանց կողմից հիջաբ կրելու վրա դրված արգելքի վերացումը տեխնիկական կարգավորում է։