Ռոբ Քարդաշյանը հրապարակել է դստեր առաջին լուսանկարը (ֆոտո)


01:16 , 12 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Քիմ Քարդաշյանի եղբայր՝ Ռոբ Քարդաշյանի ընկերուհին, պարուհի Բլեք Չայնան, լույս աշխարհ է բերել իրենց առաջնեկին: Հայրության բերկրանքն առաջին անգամ ապրած Քարդաշյանն արդեն հրապարակել է նորածին դստեր` Դրիմ Քարդաշյանի լուսանկարը:

Նորաթուխ ծնողներին արդեն շնորհավորել են Ռոբի քույրերից 2-ը՝ Քլոե Քարդաշյանն ու Քայլի Ջեները: Մինչդեռ մայրը՝ Քրիս Ջեները, պատմել է, որ ներկա է եղել ծննդաբերությանն ու տեսել է փոքրիկ հրաշքի լույս աշխարհ գալու պահը:

Նշենք, որ Քարդաշյանների ընտանիքում Դրիմը 6-րդ թոռն է: