00:00 , 12 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Վաղը կայանալու է նորաստեղծ «Միասնություն» շարժման համաժողովը: Շարժման հիմնադիր խորհրդի անդամ, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նորաստեղծ շարժմանը միացել են մոտ 1 տասնյակ հասարակական կառույցներ:
Քաղաքական ուժերից «Միասնությանը» միացել է «Հայազն» կուսակցությունը: «Մենք` որպես այդպիսին, մեր առջև խնդիր չենք դրել քանակական մաս ապահովելու: Շարժման նպատակը քաղաքական բնական սերնդափոխության ապահովումն է Հայաստանում»,- ասաց Գալստյանը:
Հարցին՝ կարծում է, որ Հայաստանի ներկա քաղաքական էլիտան կզիջի՞ դիրքերն իրենց, Խաչիկ Գալստյանը պատասխանեց. «Քաղաքական էլիտան առնվազն կբացի քաղաքական համակարգը և հնարավորություն կտա նոր դեմքերին առողջ մտածելակերպով, թարմ գաղափարներով մասնակցել երկրի կառավարմանը: Ուրիշ այլընտրանք չկա»:
Դիտարկմանը, որ մամուլում գրվել է, որ «Միասնություն» շարժմանը հնարավոր է միանան Գագիկ Ծառուկյանը, Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը պատասխանեց. «Վաղը կգաք համաժողովին, կտեսնեք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ