Ադրբեջանի քայլը, կարծես թե, ԵԱՀԿ-ում որևէ արձագանքի չի հանգեցրել


21:53 , 11 նոյեմբեր, 2016

Image result for եահկՀետաքրքիր զուգադիպությամբ մեկ օր առաջ Թալիշի ուղղությամբ ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պլանային դիտարկում էր անցկացրել, որի ժամանակ ադրբեջանական կողմը վերջին պահին ԵԱՀԿ առաքելությանը դուրս չէր բերել առաջապահ դիրքեր:

Իսկ ինչո՞ւ դուր չէր բերել. ամենայն հավանականությամբ Թալիշի ուղղությամբ սադրանքներ նախապատրաստելու շրջանակներում, շփման գծի ադրբեջանական հատվածում զինուժի և զինտեխնիկայի կուտակումներ են եղել, լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացվել և, բնականաբար, նպատակահարմար չի եղել այդ ամենը տեսանելի դարձնել ԵԱՀԿ առաքելության համար:

Ի դեպ, Ադրբեջանի այդ քայլը, կարծես թե, ԵԱՀԿ-ում որևէ արձագանքի չի հանգեցրել: