Ես դեմ չեմ հազար դրամ տալուն. հիմա ինձ խարույկի եք հանե՞լու


21:15 , 11 նոյեմբեր, 2016
Ասենք թե, ես դեմ չեմ հազար դրամ տալուն: Հիմա ինձ խարույկի՞ եք հանելու։ Հա՛, Վիգեն Սարգսյանը բացահայտ չի ասում` փող չկա, հնարավորություն չկա, էս պահին ուրիշ հնար չկա: Իսկ եթե ասեր, էլի նույնը կամ ավելի վատ չէ՞ր լինելու։ Ասելու էիք` վայ, մարդը ճիշտ բան ասեց, էկեք հասկանանք, թե միջանկյալ (մինչև սաղին բռնելն ու դատելը) ո՞նց անենք, որ խնդիրը լուծվի։ Չէ իհարկե: Մի հատ պետք ա ներկա ստանալ, նա վսյակի քֆրտել ու հետո, սեփական գոյությունը արդարացրածի մաքուր խղճով, գնալ մի տեղ տղերքով լռվել ու անպայման բանակի կենացը խմել:
Հա, ես էլ կողմ չեմ պարտադրված տարբերակին: Բայց էդ տարբերակից խուսափելու համար ես, օրինակ, լուծում եմ առաջարկում: Վիճակախաղերը պետականացնել և դրանցից ստացված ամբողջ եկամուտն ուղղել զոհված ու վիրավորված զինծառայողների ընտանիքներին: Լավ չի՞: Ե՛վ հասարակական ներգրավվածությունն ա ապահովվում, և՛ պարտադիր չի, և՛ խնդիրն ա լուծվում:
Իսկ քֆրտելու ձևերը ես որևէ մեկից պակաս չգիտեմ, հարգելի՛ սիրելիներ: Ուղղակի փչացած ձայնապնակի էֆեկտն ինձ հեչ դուր չի գալիս: