Սարիկ Անդրեասյան անունն առաջացնում է որոշակի ֆիզիոլոգիական ռեզոնանս կինոսերների այն հատվածի մոտ, որին ծանոթ են նրա ոչ այդքան որակյալ կատակերգությունները՝ լի պարզունակ կլիշեներով և երրորդ կարգի կվն-ական գեգերով: Իսկ այն «կինոթատրոն-գնացող-սարիկի-մասին-չիմացող» խմբին, որն ուրախ է միայն նրա համար, որ մենք ունենք Գյումրու և Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմ՝ սպասում է հիասթափություն:
Ռուսական մեյնսթրիմի շնաձկային պայմաններում Անդրեասյանն ու իր եղբայրները տարեցտարի գնում են միայն առաջ. օրինակ՝ դեպի Հոլիվուդ, որտեղ նկարահանում են օսկարակիր Էդրիեն Բրոուդիին միջին ու աննկատ մարտաֆիլմում: Եթե Բրոուդիի հետ հոլիվուդյան ֆիլմ, ապա ինչո՞ւ ոչ կիսահայկական պատմական դրամա: Անգամ եթե դու մի քանի տարի առաջ ոչինչ չէիր ուզում լսել գյուղանման երկրի մասին:
«Երկրաշարժը» սկսվում է աղետային օրվա առավոտից, մակերեսային ծանոթացնում է պատմության գլխավոր հերոսների և իրենց խնդիրների հետ, ինչից հետո ցուցադրվում է հատուկ էֆեկտներով էքշն տեսարան և ահա՝ բոլորը փլատակների տակ են, կամ փորձում են փրկել փլատակների տակ մնացածներին:
Դրամատուրգիական խնդիրները կաղում են առաջին իսկ րոպեներից. ներկայացված երկու գլխավոր հերոսներն էլ ընտանիքի հայր, վճռական և ուժեղ Կոնստանտին Բերեժնոյն (Կոնստանտին Լավրոնենկո) ու երիտասարդ, չկայացած ու անմեղ Ռոբերտը (Վիկտոր Ստեփանյան) հակադրված են իրար: Տարիներ առաջ, Կոնստանտինի պատճառով Ռոբերտի ընտանիքն ավտովթարի է ենթարկվել, փրկվել է միայն տղան, իսկ մեղավոր վարորդը` հայտնվել բանտում: Ռոբերտն ամբողջ կյանքում սպասում էր այս հանդիպմանը, բայց անսպասելի աղետը փոխում է ամեն ինչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
![[ Արդեն դիտել ենք ] Ռուսական ռաբիզ ֆիլմ հայկական թեմայով. «Երկրաշարժ». 10-ից 3](https://newmag.am/wp-content/uploads/2016/11/earthquakebanner-868x445.jpg)
