«Չորրորդ իշխանություն». Կարեն Կարապետյանի դոկտորական ատենախոսության թեման


11:16 , 11 նոյեմբեր, 2016

«Բանից պարզվում է՝ վարչապետ Կարեն Կարապետյանին տնտեսագիտության դոկտորի գիտական կոչում է շնորհվել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության հիմնախնդիրները, տարածաշրջանային ռազմավարությունը և անվտանգության հեռանկարները՝ թեմայով ատենախոսության համար։

«ՉԻ» - Կարեն Կարապետյանն, իհարկե, փայլուն է տիրապետում այդ թեմաներին։ Բայց եթե հաշվի առնենք, թե անձնական ինչ մասնակցություն է ունեցել Հայաստանի «Էներգետիկ անվտանգությունն» ամբողջովին Ռուսաստանին հանձնելու գործում՝ դոկտորի կոչումը, մեղմ ասած, տեղին չէ։ Նույն հաջողությամբ կարելի էր, ասենք, Լենկթեմուրին գիտությունների դոկտորի կոչում շնորհել «Ազգաբնակչության բնական աճը և դրա ազդեցությունը տնտեսության զարգացման հեռանկարների վրա միջնադարյան Հայաստանում» թեմայով ատենախոսության համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։