11:54 , 25 փետրվար, 2013
Խոսքս ուղղում եմ «Ժառանգություն» կուսակցության իմ ֆեյսբուքյան ընկերներին:
Այս օրերին երևի շատերին է հետաքրքիր, թե Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման ժամանակ ինչ առաջարկով է հանդես եկել Սերժ Սարգսյանը: Ինձ մոտ կասկածի տեղիք տվեց այն, որ հանդիպման օրը Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում տարածվեց հայտարարություն, որտեղ ասվում էր, որ այդ օրը հրապարակվելու է տեսագրությունը, սակայն այդպես էլ չտեսանք տեսագրությունը:
Հետո աչքս ընկավ մեկ այլ գրառում, որտեղ ասվում էր, որ տեսագրությունը նորմալ չի եղել (մոտավորապես այսպես էր ձևակերպված): Խնդրում եմ` հիմնավոր բացատրել, թե ինչումն է խնդիրը:
Հ.Գ. Ես չեմ ներկայացնում որևէ կուսակցության շահեր և որպես քաղաքագետ ցանկանում եմ հասկանալ ստեղծված իրավիճակը: Շնորհակալություն: