ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարի համար վճարել 250 մլն եվրո


07:58 , 10 նոյեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Image result

Ֆրանսիացիներն ուզում են բրազիլացուն ազատել իսպանական արդարադատությունից:

Նեյմարի նոր պայմանագրում նախատեսված է կետ՝ 250 մլն եվրոյի չափով հրաժարագնի մասին: ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է վճարել այդ գումարը հաջորդ տարվա ամռանը: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, ըստ փարիզեցիների կարծիքի՝ Նեյմարը կհամաձայնի հեռանալ Իսպանիայից իր նկատմամբ ընթացող դատաքննությունների պատճառով:

Նեյմարի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Transfermarkt.de-ն 24-ամյա հարձակվողին գնահատում է 100 մլն եվրո:

2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 13 խաղերում Նեյմարը դարձել է 6 գոլի հեղինակ: