Թրամփին հաղթանակը սկուտեղի վրա մատուցեց ԱՄՆ-ի հատկապես անվտանգության համակարգը
12:05 , 9 նոյեմբեր, 2016
Հիլարին պարտվեց վերջին 10 օրում, ու Թրամփին հաղթանակը սկուտեղի վրա մատուցեց ԱՄՆ-ի վարչական, պետական կառավարման և հատկապես անվտանգության համակարգը՝ ամենաանհարմար պահին բացելով Հիլարիի «դավաճանության» գործը, որի մասին համեստորեն մինչ այդ «մոռացել» էին: Հիմա՝ երկու ռեպլիկ.
1. Հիմա տեսնո՞ւմ եք՝ ինչ է նշանակում պետության և քաղաքական իշխանության տարանջատվածությունը:
2. Եթե համաշխարհային անվտանգության ու կայունության կոնտեքստում էր անհրաժեշտ ԱՄՆ-ին ցինիկ Թրամփի հաղթանակը, ապա թող հաղթի իրենց «շան տղեն»: