ԱՄՆ-ն Հայաստանի համար պատահական երկիր չէ. 25 տարիների ընթացքում այն 2 մլրդ դոլար է անվերադարձ հատկացրել Հայաստանին


10:27 , 9 նոյեմբեր, 2016
Image result for Հայաստան ամնՉեմ կիսում էն կարծիքը, թե ԱՄՆ նախագահի ընտրությունը մեզ պտի չհետաքրքրի։ ԱՄՆ Հայաստանի համար պատահական երկիր չէ։ Անցած 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ն մոտ 2մլրդ դոլար է անվերադարձ հատկացրել Հայաստանին եւ մինչեւ այսօր էլ շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել մեզ։ ԱՄՆ կառավարության օժանդակությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում Հայաստանի տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչեւ ենթակառուցվածքներ։ Ռազմական առումով եւս ԱՄՆ թե՛ ուղղակի եւ թե՛ ՆԱՏՕ-ի շրջանակներում աջակցում է Հայաստանի զինված ուժերին։ ԱՄՆ միակ երկիրն է, որը ամեն տարի ֆինանսական օգնություն է տրամադրում Արցախին։ Բացի այդ՝ ԱՄՆ-ն կարեւոր ֆիգուր է Արցախի հակամարտության գործում եւ ինչ-որ առումով զսպող հանգամանք Ռուսաստանի հակահայկական քաղաքականության համար։ Էսքանից հետո կարծում եմ՝ նորմալ է, որ մարդիկ հետեւում են ու կարծիքներ են հայտնում ԱՄՆ նախագահի ընտրական գործընթացի վերաբերյալ։