23:02 , 8 նոյեմբեր, 2016
Barometer.am-ը գրում է.
Ամերիկացի տիեզերագնաց Շեյն Կիմբրուգը ԱՄՆ նախագահական ընտրություններին քվեարկել է տիեզերքից։
Քիմբուրգը գտնվում է Միջազգային տիեզերակայանում։ Yahoo News-ի փոխանցմամբ, Կիմբուրգն իր ընտրությունն արել է ընտրություններից մի քանի օր առաջ։
ՆԱՍԱ-ի տիեզերագնացների համար, որոնք ընտրությունների օրը տիեզերքում են գտնվում, քվեարկության գործընթացը սկսվում է մեկ տարի առաջվանից։ Այդ ընթացքում նրանք կարող են որոշել, թե որ ընտրություններին են ցանկանում մասնակցել ու դրա համար քվեարկության հատուկ թերթիկ ստանալ։