09:32 , 25 փետրվար, 2013
Այս ընտրություններում ես չառաջադրվեցի, սակայն ՀՀ քաղաքացիներն իրենց ձայնը կրկին անգամ տվեցին ինձ։
Իսկ այն, ինչ կատարվեց նախընտրական շրջանում, դա բոլորին ակնհայտ էր՝ իշխանությունները ոչնչով չէին խոչընդոտում Րաֆֆու «Բարևաշատ» քարոզին, նույնիսկ մի բան էլ ավել՝ խրախուսում և գովերգում էին։
Ընտրությունների օրը նա ստացավ չսպասված ձայներ, որը անցավ կես միլիոնը։ Համոզված կարող եմ ասել, որ իմ ձայներից էլ են դրել դրա վրա, ինչպես նաև Սերժի ձայների վրա, բայց դա չէ ասելիքս, այլ այն, որ չսպասված թվերից սկսեց խուճապ և անհասկանալի շարժումներ Րաֆֆու կողմից, այն է՝ միտինգի նշանակում, այնուհետև ասուլիսի վերածելը, միտինգի վայրից ոչ մի կոնկրետություն չմտցնելը, հաջորդ հանրահավաքի փոխարեն Սերժի հետ հանդիպումը, հանդիպումից հետո թիմակիցների և քաղաքացիների հետ չկիսվելը, դիվանագիտական հանդիպումները և այդպես շարունակ։
Հետընտրական արհեստական վիճակ է ստեղծվել, քանի որ կա բողոքական ժողովուրդ, կան ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժեր։ Եվ այստեղ է կայանում բարդ խաղը, որը վարում է Սերժը։ Այն է՝ փչած փուչիկին չտրաքացնելն ու խրախուսելը, որից հետո պետք է ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միանան «Բարևի» շարժմանը։ Չմիանալու դեպքում այնքան են դուրս գալու լուսանցքերից, որ ԲՀԿ-ն կմտնի կոալիցիա և կդառնա ԵԱԽՔ՝ անցնելով ԱԽՔ-ին, իսկ ՀԱԿ-ը, ինչպես կար «Գեղի կլուբ» իր «Լևոնի վկաներով», այնպես էլ կվերանա։ Երկրորդ սցենարը այն է՝ փչած փուչիկին միանան «Կիսադաշնակների» նման, որից հետո պայթեցնեն փուչիկը՝ ձերբակալելով բոլոր հնարավոր հանցագործներին ու գեղական մականունավորներին մինչև ղեկավար՝ ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից ու «Բարևի» պարագլուխներից։
Հ.Գ. Այս ամենից միայն մեկ օգուտ կա, որ ամեն դեպքում քաղաքային կամ մարզային իշխանիկներին, գործից հեռացնելով, պատժում են ու ստորացնում։