Պորոշենկոն մեկնաբանել է Սաակաշվիլիի հրաժարականը


17:04 , 8 նոյեմբեր, 2016

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ երկրի կառավարությունը կաջակցի Օդեսայի նահանգապետի պաշտոնից հրաժարվելու Միխեիլ Սաակաշվիլիի որոշմանը, հաղորդում է Interax-ը։

«Մենք ժողովրդավարական պետություն ենք և եթե նա որոշել է քաղաքական արշավ սկսել ընդդիմադիր դաշտում․․․»,-ասել է նա։

Պորոշենկոն նշել է, որ վրացի մի շարք գործիչներ հրավիրվել էին Ուկրաինա՝ բարեփոխումներ իրականացնելու համար։ Նախագահի խոսքով՝ նրանցից մի քանիսը շարունակում է հաջող կերպով աշխատել կառավարությունում։