Էդվարդ Նալբանդյան. Բաքուն պիտի կողմնորոշվի


16:48 , 8 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է հույս հայտնել, որ դեկտեմբերին Համբուրգում կարող է կայանալ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Իհարկե, այդ հույսին ի պատասխան Ադրբեջանից հնչեց հայտարարություն, որ պատրաստ են մասնակցելու, բայց Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասություններ են  պարունակում,- Երևանում  Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ  համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ դեկտեմբերին Համբուրգում կայանալու է  ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, ի՞նչ ակնկալիք ունենք այդ հանդիպումից:

Նախարար Նալբանդյանի խոսքով՝ Ադրբեջանը մի կողմից   հայտարարում է, որ պատրաստ են մասնակցել եռանախագահների կողմից նախաձեռնվող հանդիպումներին, մյուս կողմից հայտարարություններ են անում, որոնք հակադրվում են եռանախագահների մոտեցումներին,  առավելապաշտական մոտեցումներ են արտահայտում և հայտարարում, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կարող է լինել միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի վրա:

«Եռանախագահները բազմիցս ասել են, որ հիմնախնդիրը կարող  է լուծվել միջազգային իրավունքի երեք սկզբունքի հիման վրա՝ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն: Բազմիցս հայտարարել են, որ այդ սկզբունքները և նաև այն տարրերը, որոնք հիմնված են այդ սկզբունքների վրա և ներկայացված են եռանախագահների կողմից, մեկ ամբողջություն են, փորձել տարանջատել այդ սկզբունքները, տարրերը մեկը մյուսից կստեղծի դժվար վիճակ»,- նշեց Է. Նալբանդյանը:

Նա ասաց, որ Բաքուն պետք է կողմնորոշվի՝ արդյոք իսկապես  ցանկանում է, որ եռանախագահող ձևաչափում շարունակի  բանակցությունները, որովհետև մի կողմից ասում են՝  պատրաստ են մասնակցելու հանդիպումներին, մյուս կողմից՝ դուրս են գալիս եռանախագահների առաջարկների դեմ, նաև՝ այն հիմքի դեմ,  որն առաջարկվում է որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ