Աշոտյանը իր հնարավոր պաշտոնանկության ու դասադուլի մասին


20:19 , 24 փետրվար, 2013

Ինձ շատ եք հարցնում, թե ինչու երկու «թեժ» հարցերի մինչ այժմ չեմ անդրադարձել:

Հարկ չէի համարում, բայց քանզի այս հարցերը իմ որոշ ֆբ-ընկերներին հետաքրքրում են, ապա ասեմ, որ.

ա. Իմ հնարավոր պաշտոնանկություն

ՀՀ Սահմանադրությանը համապատասխան Կառավարության հետ միասին հրաժարական կտամ: ՀՀ ԿԳ նախարար լինելը մեծագույն պատիվ է: Միաժամանակ ինձ դասում են այն մարդկանց շարքին, ովքեր ինքնադրսևորման և ինքնակայացման համար չէ, որ Հայաստանում «պաշտոն» են զբաղեցնում:

բ. Դասադուլի կոչեր

Ես ու Րաֆֆին միակարծիք ենք այս հարցում. քաղաքական պայքարը պետք է վարվի բացառապես ՀՀ օրենքների շրջանակում: Երիտասարդները ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումների և հայացքների մեջ, սակայն, կարծում եմ, ոչ ի վնաս սեփական կրթության: 

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր ուշադրության, ակտիվության և աջակցության համար: