Իվետա Մուկուչյանը՝ համարձակ զգեստով՝ Pan-Armenian Entertainment Awards մրցանակաբաշխությանը (photo)


03:50 , 8 նոյեմբեր, 2016

Սիրված երգչուհի Իվետա Մուկուչյանը նույնպես Pan-Armenian Entertainment Awards-ի շրջանակներում մրցանակ է ստացել: Նա մրցանակաբաշխությանը ներկայացել է բավական համարձակ զգեստով: Նմանատիպ զգեստով «Եվրատեսիլ» երգի մրցույթին ներկայանալու համար նա մեկ անգամ արդեն արժանացել է հայ հասարակության մի հատվածի քննադատությանը: Երգչուհու Instagram-ի միկրոբլոգում ևս որոշ օգտատերեր խիստ քննադատության են ենթարկել այս հագուստը: