22:48 , 24 մարտ, 2012
Նկատե՞լ եք մեր հասարակության հիմնական զանգվածն ինքնահոսի է մատնված: Ավելի ճիշտ ֆիզիկայի մեջ մի լավ տերմին կա դրա համար՝ իներցիա: Հիմնականում այն ինչ մենք անում ենք պարտադրված է՝ մեր կողմից, հասարակության կողմից, իշխանությունների կողմից: Սկզբում միջնակարգ կրթություն / հիմա արդեն ավագ դպրոց /, մեծ մասամբ հըլը էդ թող ըլնի, հետո կտեսնենք տարբերակով, ու դնում ենք <<птичка>>: Հետո՝ ԲՈՒՀ, ումի՞ց եմ պակաս կամ դե պետք կգա, ասենք տնտեսագետի դիպլոմը՝ սերիալում նկարահանվելու, կամ <<Vitamin>> ակումբում աշխատելու համար: Մի <<птичка>> էլ այստեղ: Այնուհետև ընտանիք, երեխա... նույն տարբերակով, կապ չունի աշխատանք ունես, թե՝ ոչ, բնակարանային- կենցաղային պայմաններ կան , թե՝ ոչ...