18:38 , 7 նոյեմբեր, 2016
Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը:
«Սանտիագո Բերնաբեուում» կայացած արարողությանը հանդիպել են ֆուտբոլիստը և Ֆլորենտինո Պերեսը,- հայտնում է «Ռեալի» պաշտոնական կայքը:
Պորտուգալացու և «արքայական» ակումբի միջև կնքված նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Ռոնալդուն նոր պայմանագրով ստանալու է տարեկան 21 միլիոն եվրո աշխատավարձ. նա լինելու է ամենաբարձր վարձատրվողը մադրիդյան թիմում:
.jpg)
(2).jpg)
.jpg)