Վիետնամում ջրհեղեղը խլել է առնվազն 15 մարդու կյանք


18:32 , 7 նոյեմբեր, 2016

Վիետնամում ջրհեղեղը խլել է առնվազն 15 մարդու կյանքAysor.am-ը գրում է.

Վիետնամում ջրհեղեղի հետևանքով 15 մարդ է զոհվել, ևս 6-ն անհետ կորած է համարվում, հայտնում է Lenta.ru-ն:
 
Օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել ափերից: Աղետի գոտում է հայտնվել 12 նահանգ: Ավելի քան 200 տուն քանդվել է, ևս 40 հազարը՝ ամբողջությամբ կամ մասամբ հեղեղվել, հազարավոր մարդիկ տարհանվել են: Երկրի գյուղնախարարության տվյալով՝ ավելի քան 40 հազար գլուխ անասուն է մահացել: