14:19 , 24 փետրվար, 2013
Հավասի (իսկական անունը` Արմենակ Մարկոսյան, 1896, հունվարի 19 - 1978, փետրվարի 24), հայ գուսան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1967-ից։ Հեղինակ է մոտ 3600 աշուղական բանաստեղծության, մոտ 2000 քառյակների և շուրջ 150 եղանակավոր երգերի ու երգախառն հեքիաթների:
Գուսանական անունը
1914-ին գուսան Թիֆուլին` Եղո Մանուկյանը, Արմենակին տալիս է Հավասի մականունը, որ նշանակում է ցանկություն, որն էլ դառնում է նրա գուսանական անունը։
Ծնվել է Ծալկայի շրջանի Այազմա գյուղում։ Երեք տարեկան հասակում ծաղիկ հիվանդությունից զրկվում է տեսողությունից։ Երգել սկսել է մանուկ հասակից։ Նրա առաջին ուսուցիչն է եղել գուսան Դովրանին։ 1945-ից ապրել է Երևանում։ Կույրերի միավորման վարչությունում Բրայլյան համակարգով գրել-կարդալ է սովորել։ Մասնակցել է մի շարք գուսանական մրցույթների և մրցանակներ շահել։ Մահացել է Երևանում։
2010 թ. սեպտեմբերի 25-ին Ախալքալաքում կանգնեցվել է գուսան Հավասու հուշարձանը:
Հավասու երկերի մատենագրություն
- Բուրմունք, Երևան, Հայպետհրատ, 1950, 75 էջ։
- Երգեր, Երևան, Հայպետհրատ, 1958, 168 էջ։
- Իմ քնարը (նոտագրված), Երևան, Հայպետհրատ, 1961, 154 էջ։
- Քառյակներ, Երևան, «Հայաստան», 1975, 180 էջ։
- Երգեր առանց նվագակցության, Երևան, «Սովետական գրող», 1983, 364 էջ։
Աղբյուրներ
Արտաքին հղումներ
Read more: http://nakhshkaryan.blogspot.com/2013/02/blog-post_7526.html#ixzz2LoIzewiW