ԴԱԻՇ-ի 5 անդամ մի քանի մլն գողացված դոլարով փախել է Մոսուլից


16:00 , 6 նոյեմբեր, 2016

225661-pԴԱԻՇ-ի 5 անդամ փախել է Մոսուլ քաղաքից՝ տանելով ծայրահեղականների կողոպտած մի քանի մլն դոլարը, որը նախատեսված է եղել գրոհայինների աշխատավարձերը վճարելու համար: Իրաքյան «Աս-Սումարիա» արբանյակային հեռուստաալիքի հաղորդամբ՝ փախածների թվում, մասնավորապես, եղել է ոմն Աբու ալ-Բարա ալ-Քահթանի, որը պատասխանատու է եղել Մոսուլում խմբավորման գանձարանի համար:

Հեռուսատաալիքի տեղեկությամբ՝ ԴԱԻՇ-ի անդամները փնտրում են փախած գրոհայիններին, որպեսզի հաշվեհարդար տեսնեն նրանց նկատմամբ: Ենթադրաբար, «դասալիքները» հեռացել են Սիրիայի ուղղությամբ: