Բուլղարիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները


11:45 , 6 նոյեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Կիրակի առավոտյան (Երևանի ժամանակով ժ. 09:00-ին) Բուլղարիայում բացվել են ընտրատեղամասերը, հայտնում է BBC-ն:

Երկրի քաղաքացիներն ընտրում են նախագահին և փոխնախագահին ուղղակի քվեարկության միջոցով:

Հիմնական պայքարն ընթանում է Բուլղարիայի ներկայիս խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևայի և ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր կոմիտեի գեներալ Ռումեն Ռադևի մեջև, որը վայելում է Սոցիալիստական կուսակցության աջակցությունը:

Սոցիոլոգները խոսում են Ցաչևայի աննշան գերազանցության մասին:

Եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների կեսից ավելին, ապա կանցկացվի երկրորդ փուլ: