11:30 , 6 նոյեմբեր, 2016
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից առաջ է 5%-ով: Այս մասին վկայում են The Washington Post պարբերականի հարցման արդյունքները:
Հարցումը ցույց է տվել, որ Քլինթոնի օգտին քվեարկել պատրաստ է ընտրողների 48%-ը, Թրամփի օգտին՝ 43%-ը:
Ավելի վաղ Հաղորդվում էր, որ McClatchy-Marist ընկերության հարցման տվյալներով՝ Քլինթոնը Թրամփից առաջ է 2%-ով։