23:25 , 5 նոյեմբեր, 2016

«Պղպջակների դղյակ» կոչվող այս կառույցը գտնվում է Ֆրանսիայի միջերկրածովյան ափին՝ Էվերեստ լեռան քարքարոտ լանջերին: Զարմանալի չէ, որ մեկ տարի շարունակ այս տան համար գնորդ չէր գտնվում, քանի որ գինն իրոք աներևակայելիորեն բարձր է:

Երբ տունը հանվեց վաճառքի, շատ ԶԼՄ-ներ միանգամից հայտարարեցին դրա գինը՝ 456 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ այս գումարը կբավականացնի Մոսկվայում 5840 մեկսենյականոց բնակարան գնելու համար:

Արտասովոր տունը կառուցվել է 1975-1989 թթ. հունգարացի ճարտարապետ Անտի Լովագի կողմից:

Կարդենի «ամառանոցի» վաճառքով զբաղվում է Christie’s International Real Estate կազմակերպությունը: Ամսագրերի էջերում, որտեղ գրված է տան մասին, գին նշված չէ. հարկավոր չէ ժամանակից շուտ «վախեցնել» պոտենցիալ գնորդներին:

«Պղպջակների դղյակի» ընդհանուր տարածքը 8500 քմ է, իսկ հենց շենքը զբաղեցնում է 1200 քմ տարածք: Ներսում կան 10 ննջասենյակներ և շատ ու շատ այլ սենյակներ:

Բակում կան երեք լողավազան և ամֆիթատրոն, որտեղ տեղավորվում է 500 մարդ և որից տեսարան է բացվում դեպի ծովը: «Պղպջակների դղյակը» չորս կողմից շրջապատված է այգիներով:

2002 թ. MTV երաժշտական հեռուստաալիքը մեծ երեկույթ արեց այս տանը: 2015 թ. Christian Dior նորաձևության տունը ընտրեց Կարդենի տունը՝ իր հերթական մեծ ցուցադրությունն անցկացնելու համար:

