Անհասկանալի դիմակի հետքերով


21:45 , 5 նոյեմբեր, 2016

Image result for anonymousԱնանիմուսների շարժման մասին լսել են շատերը, սակայն զգալի հատվածն անտեղյակ է, թե ինչ ակունքներ ունեի այն և որտեղից է այն առաջացել: Անանիմուսները մի շարժում է, որի մասնակիցներն իրար հետ գրեթե ոչ մի թելով կապված չեն: Այս շարժումը համախմբել է մի շարք անարխիստների, որոնք որպեսզի տարբերվեն հասարակությունից սկսեցին կրել հայտնի խռովարար Գայ Ֆոքսի դիմակը:

Գայ Ֆոքսն անգլիական ազնվական էր, կաթոլիկ, ով ծնվել է Յորքում, պատմության մեջ նա հայտնի է, որպես պալատական դավադիր, ով Լոնդոնում 1605 թվականի նոյեմբերի 5-ին մասնացել է «Վառոդային դավադրությանը», որի նպատակն էր Ջեյմս առաջին թագավորին սպանելը:: Նա չի եղել գլխավոր կազմակերպիչը, նա պետք է ընդամենը վառեր պարույրը, որպեսզի պայթեցներ անգլիական պառլամենտի տակ հավաքած վառոդը, բայց բռնվել է: Նա հայտնի է որպես լուրջ անարխիստ և հակաիշխանական երևույթ, որն ամեն միջոցով փորձել է երկրում ստեղծել քաոս և անկառավարելի միջավայր:

Թագավորի ուղղակի հրամանով նա ենթարկվում է խոշտանգումների, որի ժամանակ տալիս է իր մեղսակիցների անունները, որոնց շուտով նույնպես ձերբակալում են։ Հունվարի 27-ին Ֆոքսին և նրա մեղսակիցներին դատապարտում են տանջանքների ու կախաղանի։ Բայց հունվարի 31-ին Ֆոքսին հաջողվում է ցատկել և կոտրել վիզը, դրանով իսկ խուսափելով ցավալի տանջանքներից։

Գայ Ֆոքսի դիմակը, որը օգտագործվում է «V for Vendetta» ֆիլմում, դարձել է բողոքի շարժման խորհրդանիշ, մասնավորապես, «Գրավիր Ուոլ սթրիթը» ակցիայում։ Դիմակի դիզայնը 1982 թվականին մշակել է Դավիթ Լլոյդը։

Միացյալ թագավորությունում տոնակատարությունները տեղի են ունենում ամբողջ երկրով մեկ. վառվում են խարույկներ, որոնց վրա այրում են Գայ Ֆոքսի՝ ամենահայտնի դավադրի խրտվիլակը, կազմակերպվում են հրավառություններ:

Դիմակը զուտ ֆիլմի ստեղծողների երևակայության արգասիքն է, որը լայնորեն թողարկվեց ու շրջանառության մեջ դրվեց: Ֆիլմից հետո չի եղել ինչ-որ քաղաքացիական շարժում ու հեղափոխություն, որտեղ այդ դիմակները չլինեն:

Նման անիմաստ կերպարներին դարձնել պաշտանմունք և որպես տոտեմ պաշտելն անհասկանալի է: Ավելի տարօրինակ է, որ հասարակության որոշ ներկայացուցիչներ, հատկապես երիտասարդ, մասնակցում են նմաօրինակ երևույթների արարքը գովաբանող ակցիաների: