Շտապ. Երևանում փորձում են ոչնչացնել հերթական կանաչ տարածքը և զվարճանքի կենտրոն կառուցել


20:02 , 23 փետրվար, 2013

Շտապ. Երևանում փորձում են ոչնչացնել հերթական կանաչ տարածքը և զվարճանքի կենտրոն կառուցել: Սուրենյանց փողոցի բնակիչները այսօր երեխաների նկարների ակցիա - ցուցահանդես են կազմակերպել, որի անվանումն է «Երեխաներ, արև, ծառեր». արդեն իսկ սկսել են ծառերը արմատահան անել: Ակցիայի կազմակերպիչը մոտակա բնակիչ Գոհար Հայրապետյանն է, որն ասել է՝ ոչ մի դեպքում թույլ չի տա շինարարություն իրականացնել, քանի որ այդ կանաչ տարածքը միակ վայրն է, որտեղ կարող են խաղալ բազմաթիվ շենքերի երեխաները: Բնակիչները դիմել են դատարան: