Սերժ Սարգսյանը շնորհավորել է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին


13:54 , 5 նոյեմբեր, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 5–ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկանոմ ենք ՀՀ նախագահիլրատվական ծառայությունից։

«Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի երևելի դեմքերից եք, ստեղծարար էությամբ և բարձր վարպետությամբ օժտված արվեստագետ, որի կյանքն ու գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրվածության դրսևորում է:

Ձեր երկերը խորապես հայկական են՝ խարսխված հայ երաժշտության կոմիտասյան ակունքներին, իսկ Ձեր ստեղծած երաժշտական կերպարներում դրոշմված է կոթողային մտածողության երկանյանական ճանաչելի ձեռագիրը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նոր նվաճումներ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: