Իրաքում տեղահանված մարդկանց ավտոշարասյան վրա երկու ռումբ է նետվել. կա 18 զոհ


13:46 , 5 նոյեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող շրջանից տեղահանված ավտոշարասյան վրա երկու ռումբ է նետվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, զոհվել է 18 մարդ:

«Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքից 120 կմ հարավ գտվող Հավիժա քաղաքից ընտանիքները տեղափոխվում էին Տիգրիս գետի ափին գտնվող ալ-Ալամ քաղաք: Զոհերից 17-ը տեղահանված ընտանիքների անդամ են, իսկ մեկը նրանց ուղեկցող ոստիկան: