13:40 , 5 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ Թուրքիայում ձերբակալվել է ահաբեկիչների 3 պարագլուխ, որոնք գործել են Չեչնիայի Հանրապետությունում, հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` ձերբակալվածներն են Մահրան Սաիդովը, Ասլանբեկ Վադալովը և Թարխան Գազիևը:
«Նրանք Չեչնիայում գործող ահաբեկիչների ղեկավարներն են: Կան փաստեր, որ նրանցից յուրաքանչյուրը մի քանի ահաբեկչական գործողություններ, զինվորականների, ոստիկանության աշխատակիցների ու քաղաքացիական անձանց սպանություններ է կազմակերպել և իրականացրել: Եվ այդ ամենն ուղեկցվել է հատուկ դաժանությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Կադիրովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին խնդրել է արտահանձնել գրոհայիններին: