13:18 , 5 նոյեմբեր, 2016
Դելիում շաբաթ օրն ավելի քան 1700 տարրական դպրոց է փակվել սմոգի պատճառով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Խոսքը 1747 դպրոցի մասին է, որտեղ սովորում է մոտ 900 հազար երեխա։
Որոշումն ընդունվել է ուրբաթ՝ կապված օդի խիստ աղտոտվածության հետ, որին բախվել են Դելիի բնակիչները։ Առավել ուժգին սմոգը դիտվում է առավոտյան ժամերին։
Դպրոցները կրկին կբացվեն երկուշաբթի, սակայն սեփական հայեցողությամբ դպրոցները կարող են այլ որոշում ընդունել։ Արգելված է բաց օդում որևէ միջոցառում անցկացնելը։
Վերջին օրերին Դելիում օդի որակը գնահատվում է «պոտենցիալ վտանգավոր» մակարդակի վրա, ինչը գլխավորապես կապված է հոկտեմբերի 29-30-ը Դիվալի հինդուսական տոնին հրավառությունների ու ճայթրուկների պայթեցման հետևանքների հետ։