Պետդեպը պատրաստ չէ Սիրիայի հարցով բանակցել Ռուսաստանի հետ


12:30 , 5 նոյեմբեր, 2016

Պետդեպը պատրաստ չէ Սիրիայի հարցով բանակցել Ռուսաստանի հետAysor.am-ը գրում է.

ԱՄՆ-ը պատրաստ չէ վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ Սիրիայի  հակամարտության կարգավորման թեմայով։ Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։

Այդ կերպ է Կիրբին մեկնաբանել չինացի դիվանագետի համապատասխան առաջարկը։

«Մենք շնորհակալ ենք գաղափարի համար, սակայն արդեն բազմիցս փորձել ենք աշխատել Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ»,-ասել է նա։

Կիրբիի խոսքով՝ այդ փորձերը ոչինչի չեն հանգեցրել, քանի որ Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները։